13 նոր դեպք. հունիսի 14-ի տվյալները

Վրաստանում հունիսի 14-ի դրությամբ, 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք, ապաքինվել է մեկ քաղաքացի:

Ըստ առկա տեղեկության, 13 նոր դեպքերից 4-ը Բոլնիսի շրջանի Մուշավերանի գյուղից են, 3-ը՝ Հանրապետական ​​հիվանդանոցի կլաստերից, մնացած դեպքերի աղբյուրները դեռ հայտնի չեն:

Վիրուսի հաստատման առաջին դեպքից՝ փետրվարի 26-ից հետո, Վրաստանում արձանագրվել է վարակման 864 դեպք, այստեղից 703-ն ապաքինվել է,14-ը` մահացել:

Կարանտինի ռեժիմում է 2795, հատուկ վերահսկողության ներքո` 252 մարդ: