Նոր օրենքը ուժի մեջ է. ո՞վ և որքա՞ն կտուգանվի դիմակ չդնելու համար

Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող, նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որի համաձայն՝

  • հանրային փակ տարածքներում դիմակ դնելու կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվելու է 20 լարիով,
  • իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվելու է 500 լարիով,
  • 20 լարիով տուգանվելու են առանց դիմակի հանրային տրանսպորտից օգտվող  ուղևորները (խոսքը նաև մետրոյի ուղևորների մասին) է: Ավտոբուսի վարորդը նույնպես պարտավոր է դիմակով լինել,
  • տաքսիների դեպքում և՛ ուղևորը, և՛ վարորդը պարտավոր են  դիմակ:

Նոր կարգավորումների համաձայն՝ Վրաստանում այսօրվանից արգելվում են նաև մասսայական հավաքները, օրինակ՝ հարսանիքները, ծննդյան արարողությունները, հոգեհացի արարողությունները և այլն: Այսուհետ նմանատիպ արարողությունները պետք է անցկացվեն ոչ ավել քան 10 հոգով: Բազմամարդ հավաքույթների դեպքում հավաքի մասնակիցներից յուրաքանչյուրը կտուգանվի 2000 լարիի չափով: Այս օրենքի խախտման կրկնակի դեպքի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: