Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրում

Այսօր` սեպտեմբերի 30-ին, Վրաստանի կառավարությունն արտահերթ նիստ կհրավիրի: «Ալիք Մեդիային» կառավարության աշխատակազմից փոխանցել են, որ օրակարգում ընդգրկված է 2020 թվականի պետբյուջեի նախագիծը:

Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին լրագրողների հետ զրույցում մինչ այդ հայտարարել էր, որ 2020 թվականի բյուջեն ընթացիկ տարվա բյուջեից խիստ տարբերվելու է` գերազանցել է 14 միլիարդը:

«Բյուջեում հաշվի առնված կլինեն երկրի բոլոր անհրաժեշտ խնդիրները»,- ասել է Մաճավարիանին՝ ավելացնելով, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը բալանսավորված է: Սա ենթադրում է, որ սոցիալական բոլոր մարտահրավերները հաշվի են առնված: