Վրաստանի մուսուլմանական համայնքը նշում է Բայրամի տոնը

Վրաստանի մուսուլմանական համայնքը նշում է Բայրամի տոնը։ Հավատացյալները առավոտից հավաքվել էն Բաթումիի կենտրոնական մզկիթում և կատարում էին տոնական աղոթքներ։

Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձեն շնորհավորել է մզկիթում հավաքվածներին տոնի կապակցությամբ և խոսել դրա նշանակության մասին։ Ադամ Շանթաձեն նաև ցավակցություն է հայտնել քրիստոնյա աշխարհին Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։

Բայրամի տոնը նշվել է նաև Աջարիայի մի շարք մզկիթներում։