Մոսկվան արգելում է բենզինի արտահանումը. այն վերաբերում է նաև Վրաստանին

Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությունն արգելել է ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը. արգելքը տարածվում է նաև Վրաստանի վրա:

Առկա տեղեկատվության համաձայն, այս տարի Վրաստանի բենզինի և դիզելային վառելիքի ներկրման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը գերազանցել է 80 տոկոսը։

«Նավթամթերք ներմուծողների միության» նախագահ Վախթանգ Իոբաշվիլիի խոքով՝ հաշվի առնելով Ռուսաստանում տիրող իրավիճակը, մոտ ապագայում հնարավոր է, որ վառելիքը Վրաստանում թանկանա ևս 10 թեթրիով։

Վրաստանի ցանցային լցակայաններում բենզինը մայիսից թանկացել է մոտ 70 թեթրիով։

Ի դեպ, Ռուսաստանի կառավարության որոշման համաձայն, կան մի քանի բացառություններ: Այդ թվում, արգելքը չի տարածվի Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետությունների վրա։ Արգելքի ժամկետները չեն նշվում։