Իրակլի Կոբախիձեն մոլորության մեջ է. Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն մոլորության մեջ է:

«Միշտ խոսում էի սահմանադրական հանձնաժողովին օգնելու մասին: Այս հանձնաժողովի անդամներն ինձ հետ այցելում են շրջաններ, խոսում են մարդկանց հետ, և հիմա նման հայտարարություններ կարող է անել միայն մոլորության մեջ գտնվող մարդը»,- հայտարարել է նախագահը՝ ի պատասխան Վրաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությանը, թե նախագահը քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ խորհրդակցություններ է վարում սահմանադրական հանձնաժողովը լքելու վերաբերյալ:

Թողնել պատասխան