«Գազպրոմ»-ի հետ բանակցությունների արդյունքում դեռևս ոչ մի համաձայնություն չկա

««Գազպրոմ»-ի հետ դեռևս  ոչ մի  համաձայնության չենք եկել», այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն

Վրաստանի էներգետիկայի նախարարի համաձայն, «Գազպրոմ»  ընկերության ներկայացուցիչների հետ նոր հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն չկա: Կալաձեն նաև  պարզաբանել է, որ բանակցություններում ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա.

images (1)

«Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ տարիների ընթացքում «Գազպրոմի» հետ ձեռք ենք բերել համագործակցության փորձ: Բավականին լավ  ընկերական հարաբերություններ ունենք նաեւ էլեկտրաէներգիա գնելու տեսանկյունից: Այս հարաբերությունները տարիների ընթացքում ինձանից առաջ գործող նախարարներն են կառուցել:  Իսկապես, ես այսօր չեմ պատրաստվում վատթարացնել դրանք»:

Նախարարն  ասել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի երկրի բնակչությունը հնարավորություն ունենա  օգտվել   էլեկտրաէներգիա եւ բնական գազ ստանալու իր իրավունքից:  Նա, սակայն  դժվարացել է նշել, թե  «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ հաջորդ հանդիպումը երբ տեղի կունենա:   Ինչ վերաբերում է հարցին, որ Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանին գազ մատակարարել Վրաստանի միջոցով և դա անել  Իրանի տարածքով, Կալաձեն նշել է, որ ռուսական կողմը հանդիպումներից մեկի ընթացքում նման ակնարկ արել է:

Թողնել պատասխան