Պատժամիջոցների ենթարկված ավիաընկերությունը չվերթ է կատարել դեպի Թբիլիսի

Միացյալ Նահանգների որոշմամբ պատժամիջոցների ենթարկված իրանական Sepehran Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 9-ին Թեհրանից թռել է Թբիլիսի: Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հաղորդմամբ՝ ինքնաթիռը ժամանել է ժամը 11:51-ին։

Sepehran Airlines-ը իրանական 27 ավիաընկերություններից մեկն է, որը ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) սեպտեմբերի 8-ին ավելացրել է իր պատժամիջոցների ցանկում։