Ռուսաստանցիների 80 տոկոսը դրական է վերաբերվում ՌԴ-ի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման փաստին

Ռուսաստանցիների 80 տոկոսը դրական է վերաբերվում Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթած տարածքների անկախության ճանաչման փաստին: Այս մասին գրում է վրաստանյան Interpressnews-ը՝ վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի` ВЦИОМ-ի վերջին հարցումները։

«Ռուսաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը  (81%) այսօր ևս կարծում է, որ Ռուսաստանը ճիշտ է վարվել 2008-ին աջակցելով Հարավային Օսիային։ Հարցվածների 80 տոկոսն էլ կարծում է, որ Ռուսաստանը ճիշտ է վարվել՝ ճանաչելով Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը»,- ասված է ВЦИОМ-ի հայտարարությունում:

Հարցումների արդյունքների համաձայն, հարցվածների միայն 9 տոկոսն է դեմ օգոստոսյան ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանի իշխանությունների ընդունած որոշմանը: Հատկանշական է , որ 2013 թվականին նույն հարցի ցուցանիշը կազմել է 14 տոկոս:

Հարցվածների միայն 7 տոկոսն է նշել, որ 2008-ին Ռուսաստանը չպետք է աջակցեր Հարավային Օսիային:

Թողնել պատասխան