Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին երթևեկությունը վերականգնվել է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի (չեզոք գոտի) 136-րդ կիլոմետրում ինտենսիվ աշխատանքների և համապատասխան միջոցառումների արդյունքում երթևեկությունը վերականգնվել է։ Փոխանցում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Տեղեկության համաձայն՝ տրանսպորտային միջոցներն այս փուլում կշարժվեն ժամանակավոր ճանապարհով, որին զուգահեռ նախատեսվում է ճանապարհի հիմնանորոգում։

Հայատանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, ըստ որի Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին հաղորդել է, որ ավտոճանապարհային կապը ՌԴ հետ կվերականգնվի երկու ժամվա ընթացքում։

Կարդացեք նաև՝

Վրաստանը, Հայաստանը Ռուսաստանին կապող Կազբեգի մաքսակետն անորոշ ժամանակով դադարեցրել է աշխատանքը

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի մի մասը փակ է

Ի՞նչ է կատարվում Լարսում