ՄԱՇ-ի ղեկավար ընտրվեց Գրիգոլ Վաշաձեն

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար է ընտրվել Գրիգոլ Վաշաձեն: Կուսակցության 8-րդ համագումարում միակ թեկնածու առաջադրված Վաշաձեի օգտին քվերակել են էլեկտրոնային տարբերակով։

Քաղաքական այս ուժի ղեկավարի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ Միխեիլ Սաակաշվիլին ստանալով Ուկրաինայի քաղաքացիություն (որից հետագայում ևս զրկվեց, խմբ․), կորցրեց Վրաստանի քաղաքացու կարգավիճակը:

Կուսակցության ղեկավարի պարտականությունները մինչ այս պահը կատարում էր կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան: