Վրաստանի օմբուդսմենը հրեաներին շնորհավորել է Պասեքի տոնի կապակցությամբ

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլին Վրաստանում բնակվող հրեաներին շնորհավորել է Պասեքի տոնի կապակցությամբ և նրանց ընտանիքներին խաղաղություն մաղթել:

«Վաղը հրեական մեծ տոն է, սկսվում է Պասեքը: Այն կապված է Աստծո կողմից հրեաներին եգիպտացիների գերությունից ազատման հետ: Այս բիբլիական տոնը թանկ և կարևոր է յուրաքանչյուր հրեայի  և սիմվոլիկ է այլ ազգերի համար, քանի որ այս օրը հրեաները մարդկությանը ցույց են տալիս սիրո և հավատարմության օրինակ»,- ասվում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ:

Թողնել պատասխան