Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ընտրություններ. արձագանքներ Վրաստանից

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ և հանրաքվե։ Նախագահ է ընտրվել խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը, իսկ Հարավային Օսիան վերանվանվել է Ալանիա:

Պաշտոնական Թբիլիսին հայտարարում է, որ «բռնագրավված տարածքներում ընդունված որևէ որոշում լեգիտիմ չէ»:

Երկրի ընդդիմությունը կառավարությունից պահանջում է ակտիվանալ միջազգային հարթակներում, քանի որ «այսպես կոչված ընտրություններով Կրեմլի ծրագիրն էլ ավելի է ակտիվացել»:

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում տեղի ունեցած ընտրություններն ու հանրաքվեն չեն ճանաչում նաև ՆԱՏՕ-ն և Եվրամիության անդամ երկրները:

Թողնել պատասխան