Ավազակային հարձակում բանկի վրա, կան տուժածներ

Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասում գտնվող Լիբերթի բանկ առավոտյան զինված անձինքն են ներխուժել: 

Բնակիչներն ասել են, որ կրակոցների ձայներ են լսել: Սուխիշվիլի փողոցում բազմահարկ շենքի առաջին հարկում տեղակայված բանկի մասնաճյուղում ավազակային հարձակման հետևանքով երկու մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Ըստ  նախնական տեղեկատվության՝ երկուսն էլ բանկի աշխատակիցներ են: Մեկի մոտ գլխի շրջանում հրազենային վիրավորում է, երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ձերբակալություններ չկան: Քննություն է տարվում Վրաստանի ՔՕ-ի 179 (կողոպուտ) հոդվածով: Անհայտ է նաև, թե հանցագործներին հաջողվել է արդյոք գումար տանել: