Կուսումնասիրվեն մեդիայում ատելության լեզուն և եկեղեցու հանդեպ քննադատական հայտարարությունները

Վրաստանում աշխատանքային խումբ է ձևավորվել, որը ուսումնասիրելու է մեդիայում ատելության լեզուն և եկեղեցու հանդեպ քննադատական հայտարարությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայր Անդրիա Ջաղմաիձեն:

«Պատրիարքարանում հանձնաժողով չի ստեղծվել: Մենք նախատեսում էինք աշխատանքային խումբ ստեղծել և այն ձևավորված է: Այս խմբում միայն պատրիարքարանի ներկայացուցիչները չեն: Աշխատելու են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խնդրով հետաքրքրված շահագրգիռ անձինք։  Վերլուծելու ենք միջազգային փորձը՝ հասկանալու, թե ինչպես է տեղի ունենում հեռուստատեսային տարածքի հետ կապված այս հարցի կարգավորումը, որպեսզի մեդիայից նման քանակությամբ ագրեսիա ու բռնություն չգա», — հայտարարել է վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականը: