Բացօթյա առևտրի համար Թբիլիսիի զբոսայգիներում տաղավարներ կտեղադրվեն

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարման նիստում հայտարարել է, որ բացօթյա առևտրի համար զբոսայգիներում տաղավարներ կտեղադրվեն: Քաղաքապետը պատկան մարմիններին հանձնարարել է զբաղվել այս հարցով։

«Մայրաքաղաքում փողոցային առևտուրը շարունակում է մնալ խնդրահարույց։ Հավանաբար, բոլորդ տեսել եք հրապարակներում և պուրակներում տարբեր իրեր և խաղալիքներ վաճառողների: Նրանք արդեն երկար տարիներ է առևտրով են զբաղվում այդ վայրերում և յուրաքանչյուր վաճառված իր կենսական նշանակություն ունի նրանց համար: Ուստի, քաղաքային սեփականություն հանդիսացող այգիների ղեկավարներին խնդրում եմ զբաղվել այս հարցով և առևտրականների համար հատուկ տաղավարներ տեղադրել», — ասել է Կալաձեն։

Թողնել պատասխան