Սև ծովի ափի բնակչությանը կոչ են անում զգուշանալ անկած դելֆիններից

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության  Սև ծովի մոնիտորինգի բաժինը Սև ծովի ափամերձ գոտում ծովային կաթնասունների (դելֆինների) ուսումնասիրություններ է անցկացնում և այդ առիթով հաղորդագրություն է տարածել։

«Ցավոք, ափամերձ գոտում դելֆինների անկման փաստեր տարբեր երկրներում էլ նկատվում են. պատճառը վիրուսային հիվանդություններն ու որոշակի աղտոտվածությունն է: Վրաստանի շրջակա միջավայրի բնապահպանության նախարարությունը կոչ է անում բնակչությանը խուսափել ծովից դուրս բերված անկած կաթնասունների հետ շփումից և նման դեպքերում զանգահարել թեժ գծի հեռախոսահամարով (153)», — ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան