Չատաեւը փորձել է Վրաստան գալ. Իդիգով

Կովկասյան ժողովրդի ինտեգրման հիմնադրամի նախագահ Ումար Իդիգովը ասել է, որ մոտ երկու ամիս առաջ իրեն են դիմել Ախմեդ Չատաևի ներկայացուցիչները՝ ասելով, որ  նա ցանկանում է Վրաստան գալ։

Իդիգովը նշել է, որ խորհուրդ է տվել Չատևին՝ խուսափել Վրաստան այցից:

«Չատաևը պատրաստվում էր գալ: Մոտ երկու ամիս առաջ ինձ դիմեցին նրա ներկայացուցիչները, սակայն  ես վերջիններիս ասացի, որ նա դա չի կարող  անել․ Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ է»,- հայտարարել  է Իդիգովը:

Հիշեցնենք, վրաստանյան լրատվամիջոցները գրում են, որ նոյեմբերի 22-ին Թբիլիսիում տեղի ունեցած  հակաահաբեկչական գործողության արդյունքում վնսասազերզված հանցագործներից մեկը Ախմեդ Չատաևն էր, ով 2015-ին Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման անդամ սպառնալիքներով տեսաուղերձ էր ուղարկել։

Թողնել պատասխան