Վճարվող պրակտիկա պետական հիմնարկներում. օրենքն ընդունվեց

Վրաստանում պրակտիկանտների (ստաժորների) նվազագույն աշխատավարձը կկազմի 400-500 լարի: Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քննարկել և 80 ձայնով հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությանը, որն օրենսդրական մակարդակով կարգավորում է պրակտիկանտների վարձատրության հարցը։

Օրենքի փոփոխությամբ հանրային հիմնարկներում պրակտիկան դառնում է վճարովի։ Փոփոխությունը կարգավորում է անցումային ժամանակահատվածում հանրային իրավունքի իրավաբանական անձանց պրակտիկայի հարցը, ինչպես նաև նորովի սահմանում է «պրակտիկա» և «ստաժոր» հասկացությունները։

Պետական հիմնարկում պրակտիկանտների թիվը և նրանց վարձատրության շեմերը սահմանվում և կարգավորվում են «Հանրային հիմնարկում աշխատանքի վարձատրության մասին» օրենքով:

Ի դեպ, ուսանողներն ակտիվորեն մասնակցում են նաև պետական ​​հաստատություններում պրակտիկայի ծրագրին, որն այս պահի դրությամբ չի վարձատրվում։ Պետական ​​պրակտիկայի ծրագրից ամեն տարի օգտվում են բազմաթիվ գերազանցիկ ուսանողներ։