Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին ՆԳ նախարար Գելա Գելաձեին և նրա տեղակալ Ռոլանդ Մեսխիին շնորհել է գեներալ-մայորի կոչում, հայտնել է «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Պարոն Գելա Գելաձեն նախկինում ունեցել է գնդապետի կոչում, իսկ այսօր, նախագահի որոշմամբ, նրան կշնորհվի ոստիկանության գեներալ-մայորի կոչում, որին նա արժանի է», — նշել է Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ 3 օր առաջ` սեպտեմբերի 5-ին, Կոբախիձեի հրամանով ՊԱԾ-ի (Պետական անվտանգության ծառայություն) ղեկավար Մամուկա Մդինարաձեին շնորհվել է պետական անվտանգության լեյտենանտի կոչում։