Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Ձերդ գերազանցություն, թույլ տվեք Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Հայաստանը կարող է հաջողությամբ իրականացնել առաջադեմ բարեփոխումներ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում հետագա զարգացմանը և կայունությանը: Վրաստանի կառավարության անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել մեր աջակցությունն այս կարևորագույն գործում:

Հույս ունեմ, որ մեր երկրների միջև առկա կապերը, որոնք հիմնված են ավանդական բարիդրացիական հարաբերությունների վրա, ապագայում ավելի կխորանան և կամրապնդվեն:

Ձերդ գերազանցություն

Ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները»,- ասված է ուղերձում: