Վրաստանի վառելիքի թիվ մեկ մատակարարը Ռուսաստանն է

Վրաստանը 2018 թվականին Ռուսաստանից 292,2 հազար տոննա բենզին է ներկրել, որն ընդհանուր ներկրման 26,6 տոկոսն է կազմում: Այս մասին ասված է Վրաստանի նավթամթերք ներկրողների միության տարածած հայտարարությունում:

Այսպիսով, Ռուսաստանը 2018-ին Վրաստանի վառելիքի թիվ մեկ մատակարարն է, այնուհետև Ռումինիան է, Թուրքմենստանը, Ադրբեջանը:

2018 թվականին նավթամթերքի ներկրման ծավալներն աճել են՝ կազմելով 1 098,9 հազար տոննա, ինչը 2017-ի ցուցանիշը գերազանցում է 3,1 տոկոսով: Փոխանցում է Սպուտնիկ Վրաստանը: