Վրաստանի վարորդական վկայական ունեցող երկքաղաքացիները չեն տուգանվի Հայաստանում

Վրաստանի այն քաղաքացիները, որոնք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեն և օգտվում են վրացական վարորդական վկայականից, այլևս չեն տուգանվի ՀՀ տարածքում երթևեկելիս, փոխանցել է հայկական Civilnet լրատվամիջոցը։

Փոփոխությունը ներառված է Հայաստանի ներքին գործերի նախարարության ներկայացրած «Ճանապարհային երթևեկության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում։ Հայաստանի Ազգային Ժողովը (ԱԺ) նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ։

Ըստ հաղորդագրության` օրենսդրական փոփոխության համաձայն, վրացական վարորդական իրավունքները Հայաստանում համարվելու են գործող՝ մուտքից հետո երեք ամիս ժամկետով։