Փետրվարի 25-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին կներկայացվի Վրաստանի վերաբերյալ զեկույց։
Զեկույցը կներկայացնի Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն. նա Եվրախորհրդարանում Վրաստանի հարցերով զեկուցողն է։
Քննարկվող փաստաթուղթը Վրաստանի՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկրի վերաբերյալ երկրորդ զեկույցն է, որն առաջնորդվում է ըստ Եվրահանձնաժողովի 2025 թվականի Վրաստանի վերաբերյալ զեկույցի։
Պարզաբանման հուշագրում գրված է, որ զեկույցը կկենտրոնանա Եվրախորհրդարանի հիմնական մտահոգությունների վրա՝ Վրաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և եվրոպական ինտեգրման վիճակի վերաբերյալ։