Վրաստանի խորհրդարանն այսօր կքննարկի սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Այսօր Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստի ընթացքում կքննարկի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ փոփոխությունները  3 ընթերցմամբ նախատեսվում է ընդունել մինչև հունիսի 29-ը:

Հունիսի 26-ին կավարտվի Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը և սահմանադրական փոփոխությունների նախագիծը 3-րդ ընթերցմամբ ընդունելու համար խորհրդարանը հունիսի 29-ին կանցկացնի ևս մեկ արտահերթ նիստ:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական կարգով (120 համամասնական, 30 մեծամասնական) և 1 տոկոսանոց անցողիկ շեմով :

Օրինագիծը ենթադրում է 40 տոկոսանոց արգելքի մեխանիզմ, ինչը նշանակում է, որ որևէ կուսակցություն 2020 թվականի ընտրություններին համամասնական կարգով 40,54 տոկոսից պակաս աջակցություն ստանալու դեպքում,  միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն չի ունենա. կոալիցիոն կառավարության ձևավորման անհրաժեշտություն կլինի: