136 կողմ, 5 դեմ. սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Վրաստանի խորհրդարանը այսօրվա արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխությունների նախագծին: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկող նիստին գրանցված 142 պատգամավորից կողմ քվեարկեց 136-ը, դեմ՝ 5 պատգամավոր:

Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական կարգով (120 համամասնական, 30 մեծամասնական) և 1 տոկոսանոց անցողիկ շեմով :

Օրինագիծը ենթադրում է 40 տոկոսանոց արգելքի մեխանիզմ, ինչը նշանակում է, որ որևէ կուսակցություն 2020 թվականի ընտրություններին համամասնական կարգով 40,54 տոկոսից պակաս աջակցություն ստանալու դեպքում,  միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն չի ունենա. կոալիցիոն կառավարության ձևավորման անհրաժեշտություն կլինի: