Քարթոլի, թացը չորեն ջոկելու ու հյուրասիրության մասին. Ջավախքյան Four prodaction-ի 1-ին տեսանյութը

Four prodaction. Նոր նախագծի ստեղծողները 4 երիտասարդ են, որոնք ծնված օրվանից ապրում են Ջավախքում, և ինչպես իրենք են ասում՝ կարծրատիպեր չունեն:

Տղաներն ասում են՝ աննախադեպ նախագիծ են սկսել: Նրանք փորձում են ասելիքը տեղ հասցնել հումորի տեսքով՝ համեմելով Ջավախքի խոսվածքով: Երիտասարդներին միավորած հիմնական նպատակներից մեկը Ջավախքյան միջավայրում գոյություն ունեցող արատավոր երևույթների վրա ազդելն է ու  տարիներ շարունակ ձևավորված տարատեսակ կարծրատիպեր կոտրելը:

Four prodaction-ի ձևաչափը կարճատև տեսանյութերն են։ Four stand up առաջին տեսանյութն արդեն պատրաստ է.  տղաները անդրադառնում են այն հարցին, թե ինչով է հայտնի ջավախքցին՝ հյուրասիրությամբ, ուժեղությամբ (և ոչ թե կռվարարությամբ, ինչպես  ընդունված է կարծել), քարթոլով, Ջավախքի բրենդ հանդիսացող բարբառով և այլն:

Լուսնակարը՝ Four prodaction-ի ֆեյսբուքյան էջից: