Օզնի գյուղում Խաչ է օծվել

Ծալկայի շրջանի Օզնի գյուղում  խաչի բացման և օծման հանդիսավոր արարողություն է կատարվել: 

Նախաձեռնողը Օզնի գյուղից Մոլոտ Մանուկյանն է, որ ներկայումս բնակվում է Ռուսաստանում: Բացման արարողությանը գյուղի բնակիչներից բացի մասնակցել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Խաչի օծման արարողությունն անցկացրել են Վիրահայոց թեմի հոգևորականները։

5 մետր բարձրությամբ խաչը տեղադրվել է Օզնի գյուղի տարածքում՝ բարձունքի վրա: Հանդիսավոր արարողությանը ելույթներով մասնակցել են գյուղի դպրոցի պատանի երգիչներն ու դպրոցի աշակերտները:

Գյուղի բնակիչները երախտագիտություն են հայտնել հովանավորներին՝ բարի գործի և գյուղին ցուցաբերած ուշադրության համար: Արարողության ավարտին մասնակիցների ու հյուրերի համար հյուրասիրություն է կազմակերպվել:

Գյուղի բնակիչների խոսքով՝ բարերարների կողմից մի շարք այլ աշխատանքներ էլ են տարվում. ընթացքի մեջ է լճի մաքրումը, բարեկարգվել է Հաղթանակի այգու տարածքը, գյուղում խմելու ջրի ցայտաղբյուր է տեղադրվել, խաչի շրջակայքում գիշերային լուսավորություն է  անցկացվել: Գյուղացիների նախաձեռնությամբ էլ տարբեր տնկիներ են տնկվել գյուղ բերող ճանապարհի երկայնքով:

Նյութը թարգմանված է  nor.ge  լրատվականի էջից։