Հունվար-հուլիսին բանկերի շահույթը կազմել է ավելի քան 519 միլիոն լարի

2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին կոմերցիոն բանկերի շահույթը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է  171 միլիոն 920 հազար լարիով: Ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին կոմերցիոն բանկերի մաքուր շահույթը կազմել է 519 միլիոն 203 հազար լարի: 2016 թվականի հունվար-հուլիսին այս ցուցանիշը կազմել է 347 միլիոն 283 հազար լարի:

Վրաստանի կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին բանկերի եկամուտը կազմել է 2 միլիարդ 486 միլիոն 619 հազար լարի, իսկ ծախսերը՝ 1.898.598 լարի:

Նույն ժամանակահատվածում բանկերի կողմից վճարված շահութահարկը կազմել է 59 միլիոն լարի:

Թողնել պատասխան