Վրաստանի ժողովրդավարության մակարդակը ԵՄ երկրներից ավելի լավն է. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի ժողովրդավարության մակարդակը ավելի լավն է, քան Եվրամիության երկրների մեծ մասում։

Այս հայտարարությունը նա արել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, և լրագրողները նրան չեն հիշեցրել իրենց գործընկերների և ցուցարարների նկատմամբ բռնության չհետաքննված դեպքերի մասին։

«Երբ երկիրը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ պետություն, պետք է բավարարվեն որոշակի պայմաններ։ Որո՞նք են այդ պայմանները։ Սա ժողովրդավարական համակարգ է, և մենք ունենք ուժեղ ժողովրդավարական համակարգ, որը չի զիջում եվրոպական համակարգերին։

Ավելին, եթե նայեք ԵՄ անդամ պետությունների մեծ մասի զարգացման միտումներին, շատ հստակ է, որ ժողովրդավարության որակի, լրատվամիջոցների բազմակարծության որակի, լրատվամիջոցների ազատության որակի, խոսքի ազատության ապահովման, հավաքների ազատության և բոլոր ոլորտներում մենք առավելություն ունենք ԵՄ շատ երկրների նկատմամբ, կարելի է ասել՝ նույնիսկ մեծամասնության։ Այլ կերպ ասած, ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով մենք պատրաստ ենք այսօր դառնալ ԵՄ անդամ պետություն», — ասել է Իրակլի Կոբախիձեն։