Ապրիլի 30-ին կավարտվի քննությունների գրանցումը

Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել քննությունների գրանցման վերջնաժամկետի վերաբերյալ:

Կենտրոնի հայտարարությամբ ապրիլի 30-ի ժամը 18:00-ին կավարտվի միասնական ազգային, դրամաշնորհի մրցույթի, ուսուցիչների իրավասության հաստատման և միասնական մագիստրոսական քննությունների գրանցումը:

Քննությունների անցկացման վերաբերյալ Վրաստանի վարչապետը օրեր առաջ հայտարարեց, որ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով այս տարի ազգային քննությունների անցկացմանը վտանգ չի սպառնում, սակայն հնարավոր է քննությունները հետաձգվեն: