Արտակարգ դրության ռեժիմի խախտման 109 դեպք՝ մեկ օրում

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում իրավապահ մարմինները արտակարգ դրության և պարետային ժամի խախտման 109 նոր դեպք են հայտնաբերել:

Ոստիկանությունը ապրիլի 27-ի ժամը 21:00-ից մինչև ապրիլի 28-ի ժամը 06:00-ը պարետային ժամի խախտման համար ամբողջ երկրի մասշտաբով 63 քաղաքացու է տուգանել: Հանրային վայրերում 3-ից ավելի մարդկանց հավաքվելու և 2 մետր հեռավորություն չպահելու համար ընդհանուր հաշվով տուգանվել է 45 քաղաքացի: Ինքնամեկուսացման կարգը խախտելու համար տուգանվել է 1 քաղաքացի:

ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:

Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: