Վրաստանից արտաքսվել է 18 օտարերկրյա քաղաքացի

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների շրջանակում Վրաստանից արտաքսվել է 18 օտարերկրյա քաղաքացի։

Երկրից արտաքսվել են հետևյալ երկրների քաղաքացիներ՝ Իրան, Չինաստան, Ռուսաստան, Նիգերիա, Եգիպտոս, Բանգլադեշ, Բելառուս, Թուրքիա, Հնդկաստան, Պակիստան և Ուզբեկստան։

«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր», — հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։