Վրաստանն ու ևս 37 երկրներ դիմել են Միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ ռուսական ագրեսիայի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքով՝ աշխարհի 38 երկրներ, դիմել են Միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի։

Հատկանշական է, որ այդ երկրների թվում է նաև Վրաստանը։

«Այս գիշեր աշխարհի 38 երկրներ դիմել են Միջազգային քրեական դատարան՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հարցով։ Մեզ համար պարզ է, որ Պուտինի սարսափելի գործողություններն անպատիժ չեն մնա»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք Հաագայում հայց են ներկայացրել Ռուսաստանի դեմ։ Դիմած երկրների շարքում են նաև Ալբանիան, Ավստրալիան, Ավստրիան, Չեխիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան։ Դատարան դիմած երկրների ամբողջական ցանկն՝ այստեղ։