Վրաստանում 9998 ՄԻԱՎ վարակակիր կա

2023 թվականի մայիսի 21-ի դրությամբ Վրաստանի ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնում գրանցվել է ընդհանուր առմամբ 9 998 ՄԻԱՎ վարակակիր։ Այս տեղեկությունը հրապարակել է Թբիլիսիի ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնը։

Տեղեկության համաձայն, ՄԻԱՎ-ով վարակվածներից 7 464-ը տղամարդիկ են, 2 534-ը՝ կանայք, հիվանդների մեծամասնությունը 29-ից 39 տարեկան են։ ՁԻԱՀ-ով հիվանդացել է 4 885 մարդ, մահացել՝ 2 122-ը։

Ըստ տեղեկության՝ ՄԻԱՎ վարակի ամենաշատ դեպքերը գրանցվել են Թբիլիսիում՝ 3 771 դեպք, որից 100-ը օտարերկրյա քաղաքացիներ են, 2-ը՝ չպարզված, 1 285-ը՝ Սամեգրելոյում, 1 212-ը՝ Իմերեթիում, 1 165՝ Աջարիայում, 554-ը՝ Աբխազիայում, Կախեթիում՝ 494, Քվեմո Քարթլիում՝ 599, Շիդա Քարթլիում՝ 392, Գուրիայում՝ 217, Սամցխե-Ջավախեթիում՝ 141 և այլն։