Վրաստանում անցկացրեք ձեր ամառային հանգիստը. Զուրաբիշվիլի

«Ուզում եմ բոլորին կոչ անել՝ Վրաստանում անցկացրեք ձեր ամառային հանգիստը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահն այսօր այցելել էր երկրի զբոսաշրջային կարևոր կենտրոններից մեկը՝ Աջարիայի ինքնավար հանրապետություն, որտեղ հանդիպել է տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Զուրաբիշվիլիի խոսքով հանդիպմանը քննարկվել են շրջանի տուրիստական մեծ ներուժին վերաբերող հարցերը:

«Աջարիայի կառավարության հետ այսօրվա հանդիպումը հետաքրքիր էր այն առումով, որ շատ նոր ներդրումային ծրագրեր կան այս շրջանում: Այստեղ տուրիզմը զարգանում է, սակայն, ինչպես գիտենք, որոշ խնդիրներ կան: Ուզում եմ օգտվել առիթից և բոլորին կոչ անել իրենց արձակուրդն այս տարի անցկացնել Վրաստանում», — հայտարարել է Զուրաբիշվիլին: