Վրաստանում ապօրինի գտնվող 7 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել. ՆԳՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվել է 7 օտարերկրյա քաղաքացի, որոնք Վրաստանում էին գտնվում առանց օրինական հիմքերի։ Նրանք Հնդկաստանի և Նիգերիայի քաղաքացիներ են։

«Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։ Ներկայումս վերոնշյալ անձինք տեղափոխվել են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր տեղավորման կենտրոնում, և իրականացվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից վտարելու համար», — հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։