Վրաստանում ավելի քան 1 մլն 200 հազար պատվաստում է իրականացվել

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ օգոստոսի 31-ին Covid-19-ի դեմ պատվաստվել է 26 201 մարդ: Մարտի 15 -ից սկսած երկրում ընդհանուր հաշվով կատարվել է 1 210 746 պատվաստում:

Մեկ դեղաչափով պատվաստվել է 802 083, ամբողջությամբ՝ 393 420 մարդ: Մեկ դեղաչափով պատվաստվածները կազմում են երկրի չափահաս բնակչության 28.1 տոկոսը, ամբողջական պատվաստվածները՝ 14.3 տոկոսը: Ըստ կառավարության ծրագրի` մինչև տարվա վերջ Վրաստանում պետք է պատվաստվի չափահաս բնակչության 60 տոկոսը:

Վրաստանում պատվաստումներն իրականացվում են «Pfizer», «Sinopharm», «Sinovac» և «AstraZeneca» պատվաստանյութերով:

Oգոստոսի 27 -ից, մինչև նոր խմբաքանակի ընդունումը, դադարեցվել է «Սինոֆարմ»-ի առաջին դեղաչափով պատվաստվել ցանկացողների գրանցումը: Երկրորդ դեղաչափով պատվաստումը շարունակվում է: