Վրաստանում ավտովթարի հետևանքով մահացել է 216 մարդ

2025 թվականի հունվարից մինչև հունիս Վրաստանում ավտովթարի հետևանքով մահացել է 216 մարդ։

Նույն ժամանակահատվածում ավտովթարից վիրավորվել է 3816 մարդ։

Սրանք Ներքին գործերի նախարարության 2025 թվականի առաջին երկու եռամսյակների պաշտոնական տվյալներն են։

Զոհերից երեքը 6 տարեկանից փոքր երեխաներ էին, իսկ 11-ը՝ 17 տարեկանից փոքր դեռահասներ։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված 216 մարդկանցից 79-ը հետիոտն են եղել։

Այս տարի ավտովթարներից ամենաշատ զոհերը եղել են Թբիլիսիում (50), որին հաջորդում են Իմերեթիան (45) և Աջարիան (30)։

ՆԳՆ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին երկու եռամսյակում վթարների ամենատարածված հավանական պատճառներն են եղել շրջադարձի մանևրը, հանդիպակաց գոտի մտնելը կամ վազանցի կանոնների խախտումը, հետիոտնի սխալ անցումը, անվտանգ հեռավորության չպահպանումը, սահմանված արագության սահմանաչափի գերազանցումը, ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելը և այլն։

Նշենք. 2024 թվականին Վրաստանում ավտովթարից մահացել է 444 մարդ, այդ թվում՝ 101 հետիոտն։