Ռիկոթիի լեռնանցքում սահմանափակումներ են գործում

Ռիկոթիի լեռնանցքում սահմանված հատուկ ռեժիմի համաձայն ողջ գիշեր իրականացվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են՝ առավոտյան ժամը 7-ից սկսվել է թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը։

Գործակալության տվյալներով՝ թեթև և մարդատար մեքենաների համար երթևեկությունն ազատ է Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ուղղությամբ։

«Ռիկոթիի հատվածում կիրականացվի 24-ժամյա մոնիտորինգ։ Հիշեցնենք, որ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային ավտոճանապարհի 114-194 կմ հատվածում երթևեկությունը թույլատրվում է հատուկ ռեժիմով», — ասված է ավտոճանապարհների վարչության տարածած հաղորդագրությունում։