Վրաստանում եղանակը կցրտի

Վաղվանից  Վրաստանում եղանակը կտրուկ կվատանա:

Սեպտեմբերի 19-ին Սևծովյան ափերին ուժեղ քամի է կանխատեսվում: Երկրի արևմտյան հատվածներում անձրև է սպասվում, տեղ-տեղ` կայծակ, ամպրոպ, ծովում` 2-3 բալանոց փոթորիկ:

Սպասվող առատ տեղումները կարող են գետերում ջրի մակարդակի բարձրացման պատճառ դառնալ, լեռնային գոտիներում  սողանքային պրոցեսների ակտիվացում է հնարավոր:  Տեղեկությունը տարածում է շրջակա միջավայի պաշտպանության գործակալությունը: