Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ փետրվարի 18-ի վերջից մինչև փետրվարի 19-ը Վրաստանում եղանակի վատթարացում է սպասվում։
«Փետրվարի 18-ի վերջից մինչև փետրվարի 19-ը Վրաստանում սպասվում են տեղումներ անձրևի, որոշ վայրերում՝ հորդառատ, արևմտյան քամիների և ծովում մինչև 4-6 բալ ուժգնությամբ փոթորիկների տեսքով։ Երկրի բարձրլեռնային շրջաններում սպասվում է ձյուն, որոշ տեղերում՝ առատ, մառախուղ, ձնաբուք և ձնահոսքի վտանգ։ Առատ ձյան, ձնաբքի, վատ տեսանելիության, սառույցի և ձնահոսքի վտանգի պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում կարող է սահմանափակվել երթևեկությունը։
Սպասվող հորդառատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, Արևմտյան Վրաստանի փոքր գետերի վրա հեղեղումների, նաև բլրոտ և լեռնային շրջաններում սողանքների ակտիվացման (վտանգի մակարդակ՝ միջին)», — ասված է հաղորդագրության մեջ։