Վրաստանում գնաճի մակարդակը կազմում է 0.2 տոկոս

Geostat-ի տվյալներով՝ 2025 թվականի ապրիլին Վրաստանում գնաճի մակարդակը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0.2 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը՝ 3.4 տոկոս:

Ամսական գնաճի մակարդակի ձևավորման վրա հիմնական ազդեցությունը հետևյալ խմբերի գների փոփոխությունն էր.

  • Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ. խմբում գները աճել են 0.4 տոկոսով։
  • Հագուստ և կոշիկ. խմբում գները աճել են 1.5 տոկոսով։
  • Առողջապահություն. խմբում գները աճել են 0.4 տոկոսով։
  • Տրանսպորտ. խմբում գները նվազել են 1.0 տոկոսով։