Վրաստանում գրանցվել է ռուսական և բելառուսական 20 հազար 371 բիզնես

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր՝ 2022 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է ռուսական և բելառուսական 20 հազար 371 բիզնես, հայտնում է BusinessPressNews-ը՝ հենվելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկատվությանը:

Տվյալների համաձայն, 20 հազար 371-ից 14 հազար 733-ը ռուսական են, 5 358-ը՝ բելառուսական, 280-ը՝ ռուս և բելառուս քաղաքացիների համատեղ գրանցած բիզնեսներ են:

Ըստ տվյալների՝ գրանցված 20 հազար 371 ձեռնարկություններից 1 178-ը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ են, 19 հազար 190-ը՝ անհատ ձեռնարկատերեր, 3-ը՝ օտարերկրյա ձեռնարկությունների մասնաճյուղեր։

Ի դեպ, Վրաստանում գրանցված մեծ թվով ռուսական և բելառուսական ընկերությունների դեպքում գործունեության ոլորտը հստակեցված չէ։