Վրաստանում ինտենսիվ թեստավորման ծրագիր կսկսի գործել

Այսօրվանից՝ դեկտեմբերի 2-ից, 2 ամսվա ընթացքում, մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում երկրի ողջ մասշտաբով ուժի մեջ կմտնի ինտենսիվ թեստավորման ծրագիրը. Այս մասին հայտարարություն է տարածել միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող շտաբի փոխտնօրեն Բերդիա Սիճինավան:

Նրա խոսքով՝ պետությունը մեկ օրում մոտ 20 հազար թեստ կանցկացնի, ինչին կավելանա մասնավոր լաբորատորիաների և կլինիկաների կողմից արված թեստերի քանակը:

«Հատկապես կկարևորվի հակագենի հիմքով պատրաստված արագ թեստերի կիրառումը: Այս թեստերն օգտագործելու դեպքում պատասխանը հայտնի է դառնում մոտ 20 ժամ անց: Այսպիսով, կկարողանանք արագ հայտնաբերել վարակն ու ժամանակին՝ վարակի տարածման սկզբնական շրջանում ինքնամեկուսացնել հիվանդներին»,- ասել է նա: