Վրաստանում կա 91 քաղբանտարկյալ. TI

Transparency International Georgia հասարակական կազմակերպության տվյալներով՝ Վրաստանում կա 91 քաղբանտարկյալ։ Կազմակերպությունը ցուցակը կազմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1900 (2012) բանաձևով սահմանված չափանիշների հիման վրա։

Transparency International Georgia-ի մարդու իրավունքների և արդարադատության ծրագրի ղեկավար Սանդրո Բարամիձեի խոսքով՝ բացարձակ մեծամասնությունը համապատասխանում է հինգ չափանիշներից մեկից ավելիին։

Համապատասխանաբար, այս չափանիշների հիման վրա «Բաթումելեբի» և «Նեթգազետի» լրատվամիջոցների հիմնադիր և խմբագիր Մզիա Ամաղլոբելին, նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ և «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան համարվում են քաղբանտարկյալ բոլոր հինգ չափանիշներով։

Այսօր՝ հուլիսի 21-ին, Քաղաքացիական հասարակության հիմնադրամի գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ Սանդրո Բարամիձեն ասել է. «Սա մեծ սև բիծ է Վրաստանի պատմության մեջ, եթե երկրում այդքան շատ քաղբանտարկյալներ կան»։