Վրաստանում կոռուպցիան ավելի մասշտաբային է, քան Գերմանիայում, Հոլանդիայում և ԱՄՆ-ում. Քոբուլիա

Վրաստանի Էկոնոմիկայի նախկին նախարար Գիորգի Քոբուլիայի խոսքով, Վրաստանում անպայման պետք է անցկացվեն համամասնական ընտրություններ, ինչը հույս է բազմակուսակցական խորհրդարան ունենալու: Քուբուլիայի խոսքով նորընտիր խորհրդարանը կկարողանա ընտրել ավելի իրական կառավարություն, իրական ղեկավարով:

«Իշխանությունը պետք է ղեկավարի ժողովրդի համար և ոչ թե ժողովրդի ու մի քիչ էլ իր համար: Այս երկու գործոնը անհամատեղելի է»,- հայտարարել է Քոբուլիան:

Ինչ վերաբերում է Վրաստանում առկա կոռուպցիային, Քոբուլիայի խոսքով Վրաստանում այն ավելի մասշտաբային է քան Գերմանիայում, Հոլանդիայում և ԱՄՆ-ում:

«Ուզում եմ նորից կրկնել, կոռուպցիան ամեն տեղ կա: Սակայն գոյություն ունի մակարդակ: Վրաստանում կոռուպցիան ավելի մասշտաբային  է, քան Գերմանիայում, Հոլանդիայում և ԱՄՆ-ում»,- հայտարարել է Քոբուլիան: