Վրաստանում կպահպանվի զով եղանակը

Առաջիկա օրերին Վրաստանում կպահպանվի զով և ժամանակ առ ժամանակ անձրևոտ եղանակը, հայտնել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Ապրիլի 30-ին և մայիսի 1-ին մայրաքաղաք Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +18, +20 աստիճան։

Արևմտյան Վրաստանում ապրիլի 30-ից որոշ վայրերում անձրև կտեղա։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան։

Արևելյան Վրաստանում սպասվում է անձրևոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +13 աստիճան։