Վրաստանում մեքենաների մաքսազերծման ժամկետը լրանում է

Մայիսի 31-ին լրանում է ավտոներմուծողների համար մաքսազերծման հավելյալ ժամկետը։ Մինչև հունիսի 1-ը մեքենայի սեփականատերը պարտավոր է մաքսազերծման պրոցեդուրաներ անցնել` 2019-ի հոկտեմբերից մինչև 2020-ի մայիս ընկած հատվածում բերված տրանսպորտային միջոցների համար։ Արտոնությունը տրվել էր ավելի քան 19 հազար մեքենայի։ Ժամկետների խախտման դեպքում յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուգանքը 50 լարի է (մոտ 15 դոլար), ընդ որում` սեփականատերը պարտավոր է  մեկ ամսվա ընթացքում մաքսազերծում անել, հակառակ դեպքում կրկնակի կտուգանվի։

Պանդեմիայով պայմանավորված` մաքսազերծման վերջնաժամկետը մի քանի անգամ վերանայվել է։ Այսպիսով` 2 ամսվա փոխարեն վարորդը 11 ամիս ժամանակ ուներ: