Վրաստանում պայմանագրային զինծառայող է ինքնասպանություն գործել

Վրաստանի Պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ պայմանագրային զինծառայողներից մեկը իր հերթապահության ժամանակ ինքնասպանություն է գործել. ընթանում է հետաքննություն: 

«Ընթացիկ տարվա մարտի 3-ին, 4-րդ մեխանիզացված բրիգադի տարածքում պայմանագրային զինծառայող, I դասի շարքային Ջ. Ձ-ն, հերթապահության ընթացքում ինքնասպանության նպատակով, ինքնաձիգով կրակ է արձակել իր ուղղությամբ: Զինծառայողին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, սակայն, ցավոք, նրան փրկել չի հաջողվել», — ասվում է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

ՊՆ ռազմական ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում ՔՕ 115-րդ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: